19-ամյա զինվորը հրաժարվում է վերադառնալ զորամաս․ ասել է՝ եթե գնա, վերջ կտա կյանքին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 1, 24News

զինվոր

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Սակայն նրա արձակուրդի ժամկետը լրանալուց հետո, նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը,

Ըստ աղբյուրի՝ զինվորի հարազատներն ահազանգել են իրավապահ մարմիններին, որոնց կանչով էլ ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանական կեենտրոնի խումբը:

Հոգեբանի կատարած աշխատանքի արդյունքում զինվորը համաձայնվել է չդիմել ծայրահեղ քայլի, որից հետո նրան տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ: Այնտեղ որոշ ժամանակ մնալուց հետո ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներրը, որոնց ուղեկցությամբ զինվորին տեղափոխել են Կանազի հոսպիտալ:

Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ ռազմական ոստիկանությունն էլ ուսումնասիրում է խնդիրը՝ պարզելու ողջ իրականությունը, և արդյոք զինվորը զորամասում ճնշումների է ենթարկվե՞լ, թե՞՝ ոչ: