Պուտինի և Թրամփի հանդիպումը «Ալ Քաիդայի» դիրքերին հարվածելու հետ կապ չունի

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 1, 24News

Պուտին

Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս - արևմուտքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածները «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման դիրքերին ոչ մի կերպ կապված չեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների՝ հունիսի 28-ի հանդիպման հետ: «Կապ հաստատ չկա»,- հայտարարել Է Պեսկովը:

Նշենք, որ «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրնական հրամանատարության հայտարարությունը, հաղորդել Է, որ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան հուլիսի 1-ին հայտարարել Է Սիրիայի հյուսիս-արևմուտքում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման դիրքերին հարված հասցնելու մասին:

«Այդ գործողությունը նպատակամիտված Էր Սիրիայում «Ալ Քաիդայի» զինյալների դեմ, որոնք պատասխանատու են հարձակումների պլանավորման համար, որոնք սպառնում են ԱՄՆ-ի քաղաքացիներին, մեր գործընկերներին և քաղաքացիական անձանց»,- ասված Է հայտարարության մեջ։