Mazda-ն բախվել է ցանկապատին․ հղի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 01, 24New

1

Երեւանում, հունիսի 30-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Մ․Ա․-ն իր վարած Mazda մակնիշի 07 QO 033 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ պայմաններում, Օգանովի 64 շենքի բակում բախվել է ցանկապատին և մի քանի մետր կախված վիճակում հայտնվել ճանապարհի գոտում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Մ․Ա․-ն, ով եղել է հղի, ինքնազգացողության վատացման պատճառով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։