Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 01, 24New

1

Հունիսի 29-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի և ճանապարհային ոստիկանության համատեղ ուժեղացված ծառայություն ժամանակ, Տաշիր քաղաքի Երևանյան-Գագարինի փողոցների խաչմերուկում կանգնեցվել է Քարինջ գյուղի 31-ամյա տղամարդու վարած «Ֆորդը», որի բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 3 խմ փայտանյութ` առանց համապատասխան փաստաթղթերի: 

Տղամարդը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, գիշերվա երկուսի սահմաններում բենզասղոցով ինքն է կտրել Ալավերդի-Քոբեր ճանապարհին հարակից հատվածում ընկած մեկ կաղնի:
Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է քննություն: