Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 01, 24New

1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլին, համագործակցության առկա ծրագրերին և ապագա հնարավոր նախաձեռնություններին:

Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, Մհեր Գրիգորյանը և Պյոտր Սվիտալսկին քննարկել են ռազմավարությունների մշակման ընթացքը, ինչպես նաև արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում նախատեսվող բարեփոխումները: