Իրանցի գեներալը ԱՄՆ-ին նախազգուշացրել է «անշրջելի սխալ» չանել իր երկրի դեմ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 01, 24New

1

ԱՄՆ եւ Իրանի պատերազմի տեւողությունն ու մասշտաբները դուրս կլինեն որեւէ մեկի վերահսկողությունից։ Այս մասին ասել է Հաթամ ալ Անբիայի շտաբի պետ, գեներալ-մայոր Գոլամ Ալի Ռաշիդը, տեղեկացնում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են ծանր վնաս հասցնել ագրեսորներին։ «Մենք նախազգուշացնում ենք, որ պատերազմի տեւողությունն ու մասշտաբները դուրս կլինեն որեւէ մեկի վերահսկողությունից»,- նշել է հրամանատարը՝ ԱՄՆ-ին կոչ անելով դասեր քաղել Իրաքի եւ Աֆղանստանի օկուպացիայից, որը հանգեցրեց հազարավոր մարդկանց զոհվելուն եւ վիրավորվելուն։

Իրանցի գեներալը ԱՄՆ-ին նաեւ նախազգուշացրել է չանել «անշրջելի սխալ» իր հաշվարկներում։ Նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը կոշտ կարձագանքեն ագրեսիայի ցանկացած ակտի ընդդեմ երկրի հարավային սահմանների, կամ նրա ցամաքային, ծովային եւ օդային սահմանների խախտմանը։