Վարշավա-Երևան չվերթի ուղևորը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 2, 24News

զվարթնոց

Հուլիսի 1-ին ոստիկանության Երևանի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով` տաք հետքերով բացահայտել են օդանավակայանում տեղի ունեցած գողության դեպքը: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Վարշավա-Երևան չվերթի ուղևորների ուղեբեռի բեռնաթափման ընթացքում ուղևորներից մեկի ուղեբեռից շվեյցարական ֆրանկ գումար գողանալու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Ա. Մ.-ին:

Պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են ու փաստերի ճնշման տակ Ա. Մ.-ն ներկայացրել է գողոնը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մ.-ն աշխատում է «Զվարթնոց հենդլինգ» ծառայությունում որպես օպերատոր:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: