Շենգավիթի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Իրավական

Հուլիսի 1-ին, ժամը 18.30-ին, Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու քրեական հետախույզները համատեղ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Արմավիրի ու Արարատի մարզերի բնակիչ, 44-ամյա ու 46-ամյա երկու տղամարդու և Ներքին Շենգավիթի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տարա՝ բենզինանման հեղուկով և սպիտակ գույնի նստվածքով, մեկ ներարկիչ՝ կիսով չափ լցված թափանցիկ հեղուկով, օգտագործված հինգ ներարկիչ, ապակե մեկ սրվակ՝ սև նստվածքով և դեղնավուն հեղուկով: Ըստ երևանցու՝ հայտնաբերվածը «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, որն ինքն է պատրաստել՝ իր օգտագործման համար:

Նրա մոտից հայտնաբերվել է նաև ծալովի դանակ: