Իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը վարչական պաշտոն կստանա «Պորտուում»

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 02, 24New

1

Իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը վարչական պաշտոն կստանա «Պորտուում», հաղորդում է պորտուգալական A Bola-ն։

Կասիլյասը վերսկսել է մարզումները պորտուգալական ակումբում, սակայն այլեւս հանդես չի գա պաշտոնական խաղերում։

Կասիլյասն ընդունել է «Պորտուի» առաջարկը եւ առաջիկայում կլինի պաշտոնական հայտարարություն։

38-ամյա ֆուտբոլիստը կկատարի խորհրդականի եւ ակումբային դեսպանի պարտականություններ։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Կասիլյասը սրտի նոպա էր ունեցել եւ վիրահատվել էր։