Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով 137 անձ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 02, 24New

1

Ստամբուլում, Իզմիրում, Քոջաելիում և Քոնիայում հուլիսի 2-ի առավոտյան ժամերին թուրքական ոստիկանական ուժերի իրականացրած գործողությունների շրջանակներում Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով 137 անձ է ձերբակալվել: Հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը։

Հարցաքննության նպատակով Ստամբուլում ձերբակալվել է 40 զինվորական:

Իզմիրում, Քոնիայում և Քոջաելիում ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 97-ի: Նրանք մեղադրվում են Գյուլենի քարոզած գաղափարներին հարելու մեջ: