«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Դեմբելեին, եթե ստանա առնվազն 95 միլիոն եվրոյի առաջարկ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 02, 24New

1

Մյունխենի «Բավարիան» փորձել է ձեռք բերել «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին, սակայն կատալոնական ակումբը չի ցանկացել վաճառել 22-ամյա խաղացողին։ Գերմանական ակումբն առաջարկել է 70 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Դեմբելեին, եթե ստանա առնվազն 95 միլիոն եվրոյի առաջարկ։

Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2017-ի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» 125 միլիոն եվրոյով։

Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 29 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Դեմբելեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։