Վայոց Ձորի մարզում 55–ամյա վարորդը KIA Sorento-ով բախվել է քարերին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 2, 24News

1

Հունիսի 30-ին Վայոց Ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 10:00-ի սահմանում Երևանի բնակիչ, 55-ամյա Մյասնիկ Գ.-ն իր վարած KIA Sorento մակնիշի 77 VP 877 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել: Այդ մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։

Վթարի հետևանքով վարորդ Մյասնիկ Գ.-ն տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղեգնաձորի (բժշկական կենտրոնի) շտապօգնության բժիշկների կողմից: 

1