ՔՊ-ում բերան չեն փակում․ վարչապետը չի խփում սեղանին ու ասում՝ այսպես է․ Վահագն Հովակիմյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում որևէ մեկը մեկի բերանը չի փակում»,- այս մասին 24TV-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով ՔՊ-ական Սասուն Միքայելյանի հնչեցրած խոսքերի վերաբերյալ հարցին։

Հովակիմյանը շեշտել է, որ կուսակցության ներսում յուրաքանչյուրն ազատ է՝ իր կարծիքն արտահայտելու, և որոշումներն էլ ընդունվում են քննարկումների արդյունքում։

«Այնպես չէ, որ վարչապետը խփում է սեղանին ու ասում՝ այսպես է»,-ասել է պատգամավորը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում