Կրակոցներ՝ Երևանում. գիշերը սպանվել է «օրենքով գող» Անդիկը. «Shamshyan.com»

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 3, 24News

1

Գիշերը Երևանում սպանվել է «օրենքով գող»: Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, նշված շենքի բակում հայտնաբերել են սպանվածի դին: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված մի քանի պարկուճներ և չկրակված գնդակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:

Ըստ աղբյուրի՝ սպանվածը Անդրանիկ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի, «օրենքով գող» Անդիկը:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:

Աղբյուրը նաև հայտնում է, որ ոստիկանության բոլոր օպերատիվ ծառայությունները ձեռնարկում են հնարավորը՝ առանձնապես ծանր հանցագործությունը արագ բացահայտելու և այն կատարած անձին րոպե առաջ հայտնաբերելու ուղղությամբ: 

1