«Ձեր երևակայությունը երբեք իրականություն չի դառնա». Տարոն Մարգարյանի խոսնակը հերքում է

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 3, 24News

Արթուր

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի նախկին խոսնակ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, ըստ որի՝ Տարոն Մարգարյանը բիզնեսը հիմնավորապես տեղափոխել է Մոսկվա և հաստատվել այնտեղ։

«Տարոն Մարգարյանը, ի հեճուկս ստեր մոգոնողների և տարածողների, ապրել, ապրում ու շարունակելու է հիմնավորապես ապրել Երևանում, դուր գա դա ոմանց, թե՝ ոչ։

Տիկնա՛յք և պարոնա՛յք, դադարեցրե՛ք այլևս ձեզ գուցե ցանկալի երևակայությունը որպես իրողություն ներկայացնելու անպտուղ փորձերը։ Ձեր երևակայությունը երբեք իրականություն չի դառնա, չերազե´ք», - ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Գևորգյանը։

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր. «Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիմնավորապես տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:

Չնայած նա Երևանում ունի գործող բիզնեսներ, սակայն բիզնեսը հիմնականում տեղափոխել է Մոսկվա, որտեղ իրեն ավելի ապահով է զգում»: