«Ձյունից կազմված»․ Թուրքիայում հակահայկական բովանդակությամբ ֆիլմ է նկարահանվում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 03, 24New

1

Թուրքիայում ֆիլմ է նկարահանվում 1915-16 թթ. բիթլիսաբնակ մուսուլման ընտանիքների հետ պատահած դեպքերի մասին՝ մեղադրական թիրախում առնելով ռուսներին ու հայերին. գրում է ermenihaber-ում: «Ձյունից կազմված» անվանումով ֆիլմը էկրան կբարձրանա 2020 թվականին: Նկարահանումների մի մասը կատարվել է ձմռանը, ամառային մասը դեռ շարունակվում է:

Ֆիլմը նկարահանվում է թուրք պրոֆեսոր Հալիլ Դեքերթեքինի գրած «Փախստականներ» գրքի հիման վրա: Գիրքը պատմում է 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915-1916 թթ.  ռուսական բանակի կողմից Բիթլիսի պաշարման ու գրավման հետևանքով շրջանից գաղթած մուսուլմանների ճակատագրի մասին: Ֆիլմի մասին պատմող հրապարակման մեջ Բիթլիսի գրավումը ներկայացվում է որպես ռուս-հայկական «օկուպացիա», ինչն արտացոլված է նաև ֆիլմի մեջ:

Նշենք, որ 1916-ին Ռուսաստանի կողմից Բիթլիսի գրավման ժամանակ ռուսական բանակի կազմում կռվում էին նաև հայկական կամավորական ջոկատները՝ զորավար Անդրանիկի ու Նազարբեկյանի հրամանատարությամբ: