ՍԱՏՄ-ն մշտադիտարկում է սկսել մանկական սեզոնային ճամբարներում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 03, 24New

1

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսել մանկական սեզոնային ճամբարներում, որի շրջանակներում վերահսկողական միջոցառումներ են անցկացվել Կոտայքի մարզի «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» եւ  «Արագած ճամբար» ՍՊԸ-ներում:

Դիտարկման արդյունքներով պարզվել է, որ բոլոր ճամբարներում սննդամթերքը մատակարարվում է պայմանագրային հիմունքներով, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված է եղել բժշկական զննության, առկա են եղել բոլորի սանիտարական գրքույկները: Պահպանված են եղել նաեւ այդ հաստատություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները՝ խոհանոցային եւ պահեստային հատվածները գտնվել են նորոգ եւ բարվոք վիճակում, ապահովված են եղել անհրաժեշտ գույքով եւ սառնարանային սարքավորումներով՝ սննդամթերքը համապատասխան ջերմային ռեժիմներում պահպանելու համար:

Դիտարկման ընթացքում «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» ՍՊԸ-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ թթվասերներ (16 տուփ) իսկ «Արագած ճամբար» ՍՊԸ-ում` ոչ միան թերի մակնշմամբ թթվասեր (10 տուփ), այլեւ անհայտ ծագման թխվածքաբլիթ՝ գաթա (20կգ), մածուն (30կգ) եւ պանիր (4կգ):

Տեսչական մարմնի կողմից հենց տեղում տրվել է իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր եւ սահմանվել է խախտումների վերացման ժամկետ, որոնք տնտեսավարողների կողմից կատարվել են: