Թշնամի է ցանկացած մարդ, որը չի հավատում Հայաստանի ապագային․ «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

«Նոր Հայաստանի գլխավոր ձեռքբերումն ինձ համար ՀՀ քաղաքացի ազատությունն է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Նրա խոսքով, այսօր քաղաքացին կաշկանդված չէ իր խոսքերում, կաշկանդված չէ իր քննադատության մեջ ուղղված իշխանություններին, ինչը չեր կարող անել նախկին իշխանությունների օրոք, և սա ազատություն է, և սա իսկապես մեր երկրում անցած տարի տեղի ունեցած հեղափոխության գլխավոր ձեռքբերումներից է:

Հաղորդման ընթացքում քննարկվել է նաև ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության  դերն ու նշանակությունը ներքաղաքական կյանքում, ինչպես նաև Հայաստանի ներքին ու արտաքին թշնամիների մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: