Մեծապես կարևորում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի բարեկամու­թյունը. Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Թրամփին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

Թրամփ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամու­թյունը, տարբեր ոլորտներում առկա բազմոլորտ համագործակցությունը և պատրաստա­կամ ենք ջանքեր գործադրել դրանք առավել խորացնելու և ընդլայնելու համար:

Հայ-ամերիկյան փոխգործակությանը մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ունեն ինչպես Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այնպես էլ անգնահատելի ավանդը՝ մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և պահպանման գործում»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: