2024-ից հետո Պուտինը կհեռանա՞ քաղաքականությունից. ՌԴ նախագահը խոսել է իր ապագայի մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ առաջիկայում իրեն սպասվում է ևս 5 տարի ծանրաբեռնված աշխատանք: Պուտինն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչով է զբաղվելու 2024-ից հետո:

«Այդ մասին խոսելը դեռ վաղ է: Առջևում ևս 5 տարի ծանրաբեռնված աշխատանք է սպասվում: Եվ աշխարհում իրադարձությունների նման արագ զարգացման պայմաններում դժվար է կանխատեսումներ անելը»,- ասել է Պուտինը՝ ադրադառնալով այն հարցին, թե 2024 թվականից հետո մտադի՞ր է հեռանալ քաղաքականությունից: