93-ամյա կնոջ սպանության համար մեղադրվող ՀՀ քաղաքացին կալանավայրում ինքնասպան է եղել

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

1

«Интерфакс» գործակալությունը, հղում անելով Սանկտ Պետերբուրգի դատարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը, գրում է, որ ՀՀ քաղաքացի Սենիկ Նարոյանը, որը մեղադրվում է Սանկտ Պետերբուրգի 93-ամյա բնակչուհու սպանության համար, քաղաքային դատարանի կալանավայրում մահացած է հայտնաբերվել։

«Դատավճիռը հրապարակվել էր երեկ՝ 18։00-ին, որից հետո Նարոյանին ուղեկցել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի կալանավայր: Մի քանի ժամ անց հայտնի է դարձել, որ Նարոյանը մահացած է հայտնաբերվել՝ կախված վիճակում», - ասել է գործակալության զրուցակիցը:

Չորեքշաբթի դատարանը հրապարակել է 93-ամյա Նինա Մացինայի սպանության գործով ՀՀ երկու քաղաքացու ու ևս մեկ կնոջ մեղադրական վճիռը: Սենիկ Նարոյանը, Ռազմիկ Հակոբյանը և Գալինա Հուսեյնովան ձերբակալվել են 2017-ի դեկտեմբերին: Ըստ քննության վարկածի՝ Հուսեյնովան, մի քանի ամիս խնամելով թոշակառու, երկրորդ խմբի հաշմանդամ Մացինային, շահադիտական նկատառումներով որոշել է սպանել նրան: Ծրագիրն իրագործելու համար նա գործում ներգրավել է իր ծանոթներ Նարոյանին և Հակոբյանին:

Սպանությունը կատարվել է 2018-ի նոյեմբերի 20-ին։ Հուսեյնովան բնակարանի դուռը բացել է Նարոյանի առջև, որն էլ խեղդամահ է արել տարեց կնոջը: Հակոբյանը հետևում էր շուրջը տիրող իրավիճակին: Դրանից հետո եռյակը սկսել է բնակարանի խուզարկությունը՝ գողանալով տուժողի բանկային քարտը, նաև հեղինակավոր երգչի ինքնագրով հին լուսանկարը: Քարտից գումար կանխիկացնել չի հաջողվել, քանի որ չեն իմացել PIN-ծածկագիրը:

Աղբյուրը նաև նշում է, որ սպանվածը Մարիինյան թատրոնի աշխատակիցն էր, աշխատում էր հաստատության երաժշտական նոտաների հիմնադրամի գրադարանում: