Փրկարարները մեկ օրում բռնել են 2 գյուրզա, 1 չպարզված տեսակի օձ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 4, 24News

օձեր

Հուլիսի 1-3-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երեւան քաղաքում, Կոտայքի մարզի Քաղսի եւ Արմավիրի մարզի Մերձավան գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 չպարզված տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: