Դատարանը Թրամփին արգելել է Մեքսիկայի հետ պատ կառուցել․ գումար չի հատկացվի

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

Թրամփ

«Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով «The Wall Street Journal»-ին, գրում է, որ վերաքննիչ դատարանը մերժել է հայցը, որով ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը խնդրում էր չեղարկել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ՊՆ-ից միջոցների ներգրավումն արգելափակելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Դատարանը որոշել է, որ այդ միջոցների օգտագործումը խախտում է սահմանադրական պահանջն այն մասին, որ գործադիր իշխանությունը չի կարող առանց Կոնգրեսի հատկացման միջոցներ ծախսել:

Դատարանը նաև հայտարարել է, որ «մեծ է հավանականությունը», որ սահմանային պատի համար ռազմական միջոցների օգտագործումը վիճարկող խմբերը հաջողության կհասնեն:

Հիշեցնենք, ավելի վաղ օրենսդիրները հրաժարվել էին պատի կառուցման համար նախագահի վարչակազմի պահանջած 5,7 մլրդ դոլարը ներառել «Պետական ծախսերի մասին» օրինագծում, ինչը հանգեցրել էր կառավարության գործունեության մասնակի կասեցման: 

Աղբյուրը նաև նշվում է, որ նախագահի վարչակազմն ամենայն հավանականությամբ կփորձի վիճարկել դատարանի որոշումը: Դատական գործընթացի ժամանակ, սակայն, սահմանային պատի կառուցումն անհնար կլինի: