Խոշոր վթար՝ Գյումրիում․ բախվել են BMW-ն և ջրցան մեքենան, վերջինս շրջվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

վթար

Շիրակի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Գյումրիի Մուսայելյան փողոցում բախվել են BMW-ն և ЗИЛ ջրցան ավտոմեքենան։ Բախման հետևանքով ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին հյատնում է  shamshyan.com-ը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ աղբյուրի՝ ջրցան ավտոմեքենան հաշվառված է Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։