Պուտինը Հռոմի պապին նվիրել է Պետրոս և Պողոս առաքյալների պատկերներով սրբապատկեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 04, 24News

1

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, զրույցը տեւել է մոտ մեկ ժամ։

Պուտինը պապական պալատ է ժամանել կես ժամ ուշացումով, այնպես որ նրա զրույցը Ֆրանցիսկոս պապի հետ սկսվել է նախատեսվածից 45 րոպե ավելի ուշ։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն։ Ֆրանցիսկոս պապը Պուտինին նվիրել է XVIII դարի փորագրություն՝ Սուրբ Պետրոսի հրապարակի պատկերով, որպեսզի Ռուսաստանի նախագահը «չմոռանա Հռոմը»։ Պուտինն իր հերթին քահանայապետին նվիրել է սրբապատկեր՝ առաքյալներ Պետրոսի եւ Պողոսի պատկերներով։

Այնուհետեւ Պուտինը եւ նրան ուղեկցող ռուս պատվիրակները զրուցել են Վատիկանի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ Պուտինը հանդիպում է արդեն երրորդ անգամ, մինչ այդ Հռոմի պապը ՌԴ նախագահին ընդունել էր Վատիկանում 2013 թվականի նոյեմբերին եւ 2015-ի հունիսին։

Վատիկան այցից հետո Պուտինը կհանդիպի Իտալիայի նախագահի եւ բանակցություններ կվարի Իտալիայի վարչապետի հետ։