Փաշինյանը լուռ է․ ԱԺ-ն չի ուզում ստանձնել ՍԴ-ի խնդրի լուծման քաղաքական պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն առնվազն վարչապետի հետ համաձայնեցրել է իր գործողությունները, հակառակ պարագային տարօինակ կլիներ և կստացվեր, որ նա ինքնագործունեությամբ է զբաղված։ 

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ եթե մենք, իսկապես, գործ ունենք ճգնաժամի հետ, ապա այն կառավարվող է, եթե ոչ՝ լուրջ խնդիրներ կան։ Դրա հանգուցալուծումը Բադալյանը տեսնում է քաղաքական իշխանության քայլերի մեջ։

«Որոշակի ակնարկ դրա վերաբերյալ պարունակում էր վարչապետի խոսնակի արձագանքը Վահե Գրիգորյանի նամակին, որ կառավարությունը քննարկում է իր ներգրավվածության ձևաչափը խնդրի հանգուցալուծման գործում։ Այստեղ հարց է առաջանում՝ կա որոշում և ձևաչա՞փն է քննարկվում, թե՞ ձևաչափը պարզելուց է կախված՝ ինչպիսի որոշում է լինելու հանգուցալուծման ուղղությամբ։ Ենթարդում եմ, որ առաջին տարբերակը կարող է լինել՝ որոշումը կա»,- նշել է Բադալյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։։  

Շարունակությունը՝ տեսանյութում։