ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 04, 24News
Սահմանադրական դատարանն իր կազմով Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը, կնշի Գոշավանքում՝ Մխիթար Գոշի գերեզման այցելելով։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե Սահմանադրության օրը ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը ՍԴ չեն հրավիրվել տոնը նշելու։
Հրայր Թովմասյանը նշեց, որ իրենք պարտավորություն չունեն ընդունելություն կազմակերպելու այդ օրը եւ այս տարի որոշել են այլ կերպ նշել։