Այսօր Սահմանադրության օրն է

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 5, 24News

1

Հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրության օրն է:

Հանրապետության հիմնական օրենքը հանրաքվեի միջոցով ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին: Տաս տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին, Հայաստանում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները հավանություն տվեցին գլխավոր փաստաթղթում առկա փոփոխություններին:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքով` 2001 թ. հուլիսի 24-ի որոշմամբ, հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր և հայտարարված է ոչ աշխատանքային»:

Սահմանադրության 1-ին հոդվածը Հայաստանի Հանրապետությունը հռչակում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ երկրորդը արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Սահմանադրությամբ հաստատվել են նաև Հայաստանի 2-րդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը, հիմնը, իրավական ձևակերպում ստացավ քաղաքկաան համակարգը։

Սահմանադրության համաձայն՝ պետության գլուխը նախագահն է: Հստակ տարանջատված են իշխանության երեք օղակները՝ գործադիրը, օրենսդիրը և դատականը:

Սահմանադրության մեջ ամրագրված են մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: