Գլխավոր դատախազին Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան է շնորհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

քաղաքական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Սարգսի Դավթյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- նշված է հրամանագրում: