Կոտայքի մարզում կանանց գաղութ տանող ճանապարհին հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակից դեպի Մայակովսկի գյուղ տանող ճանապարհի սկզբնամաս, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արամուս գյուղի բնակիչ 54-ամյա Սուրեն Համբարձումյանն էր, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։ 

Ոստիկանները նշված խաչմերուկում հայտնեբերել են նրա վարած Opel մակնիշի 35 OA 360 համարանիշի ավտոմեքենան, որը նա շահագործում էր որպես տաքսի։

Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։