Հետամուտ ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի. Արցախի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 5, 24News

Մասիս

ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ցանկացած հանդիպումից առաջ և  հետո երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկումներ են ունենում: Այդ մասին հայտնում է «Արցախպրես»-ը։

«Մենք մշտապես կարևորել ենք Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին, և այն մեր  օրակարգային հարցերից է: Ուրախալի է, որ Հայաստանի նոր իշխանություններնն ավելի ակտիվ են այդ  հարցն  առաջ  տանում, և համոզված եմ, որ այն կունենա իր դրական արդյունքները»,-ավելացրել  է  Մ. Մայիլյանը:

Խոսելով Արցախի Հանրապետության տարածքային  ամբողջականության  վերականգնման    մասին՝ Մ. Մայիլյանը մասնավորապես ասել է. «Տարածքային ամբողջականության վերակամնգնումը մեր    առաջնահերթություններից է. չէ-որ Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի որոշ հատվածներ դեռևս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Մենք ժամանակ առ ժամանակ այդ հարցը  բարձրաձայնելու ենք՝ հանրային հնչեղություն տալու համար: Թող ոչ ոք չմտածի, որ իրենց տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան Արցախինը: Մենք հետամուտ ենք, որ  Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի: Եթե որոշ մարդիկկանց համար դա  տարածք է, մեզ  համար այն հայրենիք է, որն ամրագրված է ԱՀ Սահմանադրության  մեջ»: