Արմեն Սարգսյանի առաջին կանգառը հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրու ազատ տնտեսական գոտին է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը ՄեղրիիցԱրմեն Սարգսյանի առաջին կանգառը հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրու ազատ տնտեսական գոտին է: Նախագահ Սարգսյանը շրջայց կատարեց Ազատ տնտեսական գոտու տարածքով և ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:

Մեղրի Ազատ տնտեսական գոտու տնօրեն Աշոտ Զարբաբյանը նշեց, որ այն հիմնվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին: Ներկայում դեռ շարունակում են առնչվել մի շարք խնդիրների հետ: Դրանք կապված են հողերի, ինչպես նաև մուտքի-ելքի ռեժիմին: «Քանի որ սահմանային գոտի է, հետևաբար մուտքն ու ելքը որոշակիորեն սահմանափակված են, դրա համար էլ խնդիրներ ենք ունենում»,-ասաց նա:

Նախագահը հետաքրքրվեց, թե արդյոք այդ հարցերը մինչ 2017 թվականը չեն քննարկվել, խնդիրները մեկնարկից առաջ չեն լուծվել, Ազատ տնտեսական գոտու աշխատակազմից նշեցին, ծրագիրը երեք փուլով պետք է իրականացվեր: Մեկնարկը տրվեր, իսկ հաջորդ փուլում մնացած հարցերը կարգավորվեին: ՀՀ նախագահին տեղեկացրեցին, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ հարցերով:

Ազատ տնտեսական գոտի այցից հետո նախագահ Սարգսյանը կայցելի մարտական դիրք: Այնուհետև նախատեսված է այց Մեղրիի տարածարջանային բժշկական կենտրոն: