ԱԳ նախարարը Պարգև Սրբազանի հետ քննարկել է հայության հոգևոր կյանքին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 6, 24News

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։

ԱԳ նախարարը և Արցախի թեմի առաջնորդը քննարկել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առավել ամրապնդմանը և հայության հոգևոր կյանքին առնչվող հարցեր:

Իր խոսքում նախարարը նշել է, որ արցախահայությանն առնչվող հարցերը վերաբերում են յուրաքանչյուր հայի՝ անկախ գտնվելու վայրից, քանի որ Արցախն իր մեջ մարմնավորում է այն, ինչը մեզ բոլորիս համար հավաքական առումով նշանակում է մեր ինքնության պաշտպանություն:

Պարգև Սրբազանը արտգործնախարարին ներկայացրել է Արցախի թեմի գործունեությունը և առաջիկա ծրագրերը։