Հուլիսի 6-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 06, 24News

1

Հանրապետության տարածքում` հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։