Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Հասարակություն

Հուլիսի 6-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևանում՝ 1000 քմ, 1000 քմ, 3000 քմ, 500 քմ, 3000 քմ խոտածածկ տարածք,

Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ մոտ 3000 քմ,  

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ մոտ 1500 քմ, 

Նուբարաշեն-Լանջազատ ավտոճանապարհին՝ 1 հա:

Հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: