Դանդաղ մոխրանում էին, փորձեցի փրկել՝ չկարողացա․ ականատեսը՝ Զոդի կամրջի վթարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 6, 24News

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի ականատեսը պատմում է, որ այն տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդի մեղքով։ Նրա խոսքով՝ խոշոր պայթյուն չի եղել, ներսից պարբերաբար տրաքոցներ են լսվել։

«Ուզում էինք օգնել, բոցը թույլ չտվեց։ Վազելով հասանք, բայց ոչ մի բան անել այլևս հնարավոր չէր։ Հասա այն պահին, երբ տեսա մեջքով կախված աղջկան, ուզում էի հանել, բայց չկարողացա բոցը տվեց վրաս, վախեցա»,- պատմում է դեպքի ականատեսը։

Տեսանյութեր

Live

Լրահոս