Մանվել Գրիգորյանի առանձնատունը մեկ տարի է՝ լքված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Մոտ մեկ տարի է՝ Մանվել Գրիգորյանի՝ Էջմիածնում գտնվող առանձնատունը լքված է: 24News-ը նկարահանում է անցկացրել տարածքում, որտեղ որևէ շարժ չի նկատվել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 19-ին Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ, ապացույցների բավարար համակցության հիման վրա Մանվել Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Կադրերը՝ տեսանյութում