Պատմության գրականության թագավորը

Лион Фейхтвангер
«Անհրաժեշտ է հանդգնության բացառիկ պաշար ունենալ, որպեսզի այսպիսի փոթորիկ սանձազերծել: Ով կառուցում է իր բոլոր հաշվարկները ամբոխի վրա` հարվածում է անվրեպ, նրա համար րոպեական հաջողությունը ապահովված է: Ինձ միայն հետաքրքիր է իմանալ, թե որքան ժամանակ խաժամուժը թույլ կտա իրեն հիմարեցնել և կստացվի ձեզ խաղալ դրա վրա մինչև վերջ»:

Ֆոյխտվանգեր, «Կեղծ Ներոն» 

Վիպասանությունը չունի իշխան ինչպիսին Լիոն Ֆոյխտվանգերը: Նմանը չկա: Պատմության հոգեբանության և փիլիսոփայության վերարտադրության գործում գերմանական հրեան վեր է գրականության կապույտ երկնքի (ձևակերպումը` գրող Վազգեն Սարգսյանի) բարձր շերտերում բնակվող երկնաբնակներից: Ինտելեկտուալ պատմավեպի կնքահայրն է Ֆոյխտվանգերը: Սուզվելով ժամանակների ալիքների մեջ` Լիոնը լապտերով լուսավորում է ջրի տակը, գտնում գանձերը և դնում մեր առջև իր լույսի ներքո: Ֆոյխտվանգերի գրականության նկարագրությունը պինդ ամրապնդված լինելով պատկերազարդվող էպոխայի մեջ` ենթատեքստում, երկրորդ մակերեսում համեմատական է գրողի ժամանակին: Ֆոյխտվանգերը ուսումնասիրում է սոցիալական գործընթացների իմաստը, անհատների դերը, զանգվածների շարժերը: Համագումարում նրանց արդյունքի ընթացքը, պատճառահետևանքային կապը, հոգեբանական դրդապատճառները, խելքի արգասիքը: Տալիս է գնահատականներ, որոնք ոչ թե տվյալ փուլում են եղել, որպես ժամանակի պատմական առանձնատկություններ, այլ` մշտական են հավերժի մեջ` տեսակներ, ինքնագիտակցական, գորլծելաոճ: Ֆոյխտվանգերի կերպարների մեծ մասը իրենց անալոգը ունեն գրողի ժամանակում: Պրոզաիկը կիրառում է սատիրա և պամֆլետներ` էլ ավելի խորացնելով մտքի իմաստը:

Հատուկ անդրադառնում եմ Ֆոյխտվանգերի «Կեղծ Ներոն»  ցնցող հանճարեղություն ունեցող վեպին: Ստեղծագործության սյուժեն նման է 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության և դրան հաջորդած իրավիճակին: Իրադարձությունները կատարվում են I դարում` Ներոն կայսեր մահվանից տարիներ անց: Կերպարները հոգեբանական խիտ հագեցվածություն ունեն, իսկ իմաստը` իշխանության աշխարհն է, նրա ընկալումը, յուրացումը և իրականացումը, խորհրդավորությունը, մարդկանց վախճանն ու իշխանության գաղափարի և համակարգի հավերժ շարունակականությունը: Թե ինչպես իշխանությունը խժռում է նրանց, ովքեր արժանի չեն իշխանությանը: Աննկարագրելի հարուստ ու ոսկերչական է նկարագրված և վերլուծված գործող դեմքերն ու մթնոլորտը: Ֆոյխտվանգերը երևակայությունը իրականություն է դարձրել և որպես գրական դասագիրք մատուցել իշխողներին ու մարդկությանը: Մեծ արժեք ունի "Կեղծ Ներոն" վեպը և Ֆոյխտվանգերի ժառանգական հարստությունը: Բարձր գրականություն կարդացողներն ու հասկացողները ճաշակի էտալոն են, և Լիոն Ֆոյխտվանգերը յուրաքանչյուր գրադարանի ադամանդն է:

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան