Հունաստանի վարչապետ Ցիպրասի կուսակցությունը պարտվել է․ երկիրը նոր վարչապետ ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

 

1

«РИА Новости»-ն հայտնում է, որ Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հաղթում է երկրի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: 43 ընտրատարածքների ստացված տվյալների համաձայն` «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունն ստացել է ձայների 39,73 տոկոսը, խորհրդարանում կստանա 158 մանդատ:

Ըստ այդմ՝ Միցիոտակիսը կստանձնի վարչապետի պաշտոնը: 

Գործող վարչապետ Ցիպրասն արդեն շնորհավորել է Միցոտակիսին հաղթանակի կապակցությամբ: Ցիպրասի ղեկավարած ՍԻՐԻԶԱ ձախակողմյան կուսակցությունն ստացել է 31,45 ձայն և կունենա 86 մանդատ:

Աղբյուրը հայտնում է, որ Ցիպրասն արդեն շնորհավորել է Միցոտակիսին` հաղթանակի կապակցությամբ: