Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Սլովակիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

քաղաքական

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 9-ին  մասնակցելու է Սլովակիայում կայանալիք «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը Եվրոպայում և անդին կայունությունը խթանելու մեջ» խորագրով ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը նախարարը հանդես կգա ելույթով: