Զելենսկին առաջարկել է Պուտինին հանդիպել Մինսկում․ Կրեմլն արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

 

Զելենսկի
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հանդիպել Մինսկում:

«Կարծում եմ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հաճույքով կընդունի մեզ»,-ասել է նա:

Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, որ հանդիպմանը պետք է մասնակցեն նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի պաշտոնից հեռացող վարչապետ Թերեզա Մեյը:

«Հարկավոր է խոսե՞լ: Հարկավոր է: Եկեք, քննարկենք՝ ումն է Ղրիմը, և ով չկա Դոնբասում»,- ասել է Զելենսկին:

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է առաջարկին, նա ասել է, որ Մոսկվայում կդիտարկեն առաջարկը, և հավելել է, որ անհրաժեշտ է հասկանալ՝ նման երկխոսությունն ունի՞ արդյոք հեռանկար: