Սա համաձայնեցված էր Սահակաշվիլիի հետ․ Բուրջանաձեն`Պուտինին հայհոյելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

բուրջանաձե

«RT» գրում է, որ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է  «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ՌԴ նախագահին ուղղված հայհոյանքի համար։ Նա հայտարարել է, որ հեռուստաընկերության ներողությունը բավարար չէ իրավիճակը հարթելու համար:

«Դա պարզապես անքաղաքավարություն չէր, այլ ծրագրավորված սադրիչ գաղափար, որպեսզի վերջնական պառակտում մտցվի ռուս-վրացական հարաբերություններում»,- ասել է Բուրջանաձեն և հավելել, որ նախօրեին վրացական հեռուստաընկերության ուղիղ եթերում հնչած արտահայտությունները «խայտառակություն են Վրաստանի համար» և խախտում են քաղաքական, լրագրողական ու էթիկական բոլոր նորմերը՝ անցնելով բոլոր սահմանները:

Ըստ Բուրջանաձեի՝ տեղի ունեցածը համաձայնեցված է եղել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, վրացի ժողովուրդը ցնցված է, քանի որ տեղի ունեցածն ընկալել է որպես նաև իրեն ուղղված վիրավորանք: