Ոստիկանները բացահայտել են Աշտարակի ավտոկայանում տեղի ունեցածը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 08, 24News

Աշտարակի ավտոկայանում տեղի ունեցած միջադեպի մասնակից 4-րդ անձը բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որհուլիսի 8-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Աշտարակի ավտոկայանում վիճաբանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցե և կանխել հետագա զարգացումները: Դեպքի վայրում ոստիկանները պարզել են, որ, Երևանյան 13 հասցեի դիմաց վիճաբանություն է եղել մի քանի քաղաքացիների միջև, ինչը վերածվել է ծեծկռտուքի:

Այդ ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոց է արձակել:
Ոստիկանները երկու կասկածյալներին՝ մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել ոստիկանություն:

Իրավապահների միջոցառումներով ճշտվել է միջադեպի բոլոր մասնակցների ինքնությունը: Ժամեր անց երրորդ անձին ոստիկանները հայտնաբերել են Երևանում և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: