Ալի Բաբաջանը լքել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 08, 24News

1

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանը լքել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը, գրում են թուրքական լրատվամիջոցները:  Բաբաջանը լրատվամիջոցներին գրավոր ուղերձ է հղել կուսակցությունից հեռանալու մասին:

Նշենք, որ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ երկրում նոր կուսակցություն է ձևավորվում՝ էկոնոմիկայի նախկին նախարարի գլխավորությամբ, և որ շարժմանը կմիանան նաև նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը և փոխվարչապետ Բյուլենթ Առընջը: