Ծանոթություն՝ պատմությանը․ Աննա Հակոբյանն այցելել է Սինգապուրի մշակութային կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

Աննա

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարարի տիկին Ջեսիկա Տան Յի-Լինի ուղեկցությամբ այցելել է «Իստանա» ժառանգության թանգարան, ծանոթացել թանգարանի ցուցանմուշներին, գրառում կատարել թանգարանի հյուրերի հուշամատյանում։ Այդ մասին հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակը։

Այնուհետև Աննա Հակոբյանը Սինգապուրի «Ազգային ժառանգություն» թանգարանի կառավարման խորհրդի գործադիր տնօրեն Չանգ Հվի Նիի ուղեկցությամբ եղել է Ազգային ժառանգություն թանգարանում, որտեղ նա ծանոթացել է Սինգապուրի պատմությանը, մշակութային ժառանգությանն ու արխիվային նյութերին։