Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

Մանվել

Գեներալ Մանվել Գրիգորյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկած դատական նիստին այսօր չէր ներկայացել։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ դատարանը գրություն է ստացել «Նաիրի» ԲԿ–ից, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին։

Նախորդ դատական նիստի ժամանակ Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր Մանվել Գրիգորյանի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը՝ կատարումը հանձնարարելով առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։

Հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016 թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։