Թիմում ոչ մի խնդիր չկա, երևի այստեղ չի, գործուղղման է․ Ծառուկյանը՝ Ուրիխանյանի մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

ԲՀԿ առաջնորդ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չգիտի, թե ինչու են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանն ու Վարդան Ղուկասյանը բացակայում նիստերից:

«Ոչ մի արտառոց բան էլ չկա, ինքը տվյալ հարցին պատասխանել ա, երևի այստեղ չի, գործուղղման է», - խորհրդարանում լրագրողներին ասաց Ծառուկյանն՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք ԲՀԿ-ի ներսում Ուրիխանյանի հետ կապված ներքին խնդիրներ կան.

«Թիմում ոչ մի խնդիր չկա»,-վստահեցրեց Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե՝ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը;