Մանվել Գրիգորյանին ազատելու միջնորդությունը կրկին մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

Մանվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ Մավել Գրիգորյանին անհապաղ կալանքից ազատելու վերաբերյալ հերթական միջնորդությունը։

Պաշտպանը գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ նշելով ապացույցներ, այդ թվում՝ Մանվել Գրիգորյանի հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք, ըստ պաշտպանի, փաստում են, որ անձի կյանքին վտանգ է սպառնում։

Պաշտպանը միևնույն ժամանակ, որպես այլընտրանքային խափանման միջոց առաջարկել էր մինչև 10 մլն դրամի չափով գրավը։

Ավելի վաղ նշել էինք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։