Վրաստանում ավտովթարից տուժած տղայի վիճակը կայուն է, աղջիկը՝ դեռ վերակենդանացման բաժնում է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա:

«Նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք: Վիճակն արդեն կայուն է, գնահատվում է միջին ծանրության:

16-ամյա աղջիկն էլ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծանր է, կայուն: Երկուսն էլ շարունակում են գտնվել բժիշկների հսկողության ներքո», - Facebook-յան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։