ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 09, 24News
EasyJet եւ KLM ավիաընկերություններին պատկանող երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել տերմինալի մոտ Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում, տուժածներ չկան, հաղորդել Է Dutch News ինտերնետ-պորտալը:
Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 9-ի առավոտյան, իրար են բախվել Boeing 737-800 եւ Airbus A320 ինքնաթիռները: Նախնական տվյալներով՝ բախումը տեղի Է ունեցել օդանավերի քարշակման ժամանակ: KLM ավիաընկերության ինքնաթիռը պետք Է թռչեր Մադրիդ, easyJet-ի օդանավը՝ Լոնդոն: Ավիաընկերություններն ուղեւորներին ուղարկել են այլ օդանավեր, որոնք կմեկնեն նույն երթուղով: